Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը

Նմանատիպ
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի ՀԷՑ-ի գործով կայացրած վճռի վերաբերյալ հայտարարությանը։
Կարապետյանը, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր։ Ուստի առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը»։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը։
Հետո ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը՝ հայտարարելով, թե «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում