Yerevan
8
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Մոսկվա. «Հրապարակ»

Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Հայ-ռուսական հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, իշխանական թիմում  կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում