Yerevan
15
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին․ Պեսկով

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։

«Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Եվ մենք ցանկանում ենք, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը հնարավորինս շուտ հասնեն պայմանագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ կլինենք անհրաժեշտության պարագայում ցանկացած աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է Պեսկովը։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հարցին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում