Yerevan
15
+29°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Բոլոր նիկոլապաշտներին, նիկոլականներին, լոյալ նիկոլականներին և իբր ոչ նիկոլականներին ու «հա բայց… » ասողներին տվեք 3 հարց․ Մարտիրոսյան

Բոլոր նիկոլապաշտներին, նիկոլականներին, լոյալ նիկոլականներին և իբր ոչ նիկոլականներին ու «հա բայց… » ասողներին տվեք 3 հարց․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է. «Բոլոր նիկոլապաշտներին, նիկոլականներին, լոյալ նիկոլականներին և իբր ոչ նիկոլականներին ու հա բայց… ասողներին, որոնք ասում են, որ այս արշավը ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է այլ կուսակրոնության ուխտը խախտած Կաթողիկոսի դեմ խնդրում եմ նյարդերն ամրացնել ու տալ երկու հարց:

Հարց 1. Կարո՞ղ եք մինիմալ տրամաբանության ու ադեկվատության շրջանակներում պատասխանել, թե ինչու՞ է Փաշինյանը ուզում ըստ իրեն կուսակրոնության ուխտը խախտած Կաթողիկոսին փոխարինել իր՝ Փաշինյանի պահանջներին այլ ոչ թե ՀԱՍԵ-ի պահանջներին համապատասխանող ամուսնացյալ քահանայով և այդ պարագայում ըստ Փաշինյանի ո՞րն է տարբերությունը, որն է սկզբունքայինությունը կուսակրոնության առումով, եթե ոչ անձը:

Եթե այս հարցին կստանաք պատասխան, որ ըստ Փաշինյանի Կաթողիկոս հետո է ընտրվելու, իսկ այդ Փաշինյանի ամուսնացյալ քահանան լինելու է Մայր Աթոռում տեղապահ, մինչ Փաշինյանի գլխավորթյամբ կստեղծվի նոր «կրոնական կանոնակարգ ու կազմ», որը պետք է ընտրի կաթողիկոս, խնդրում եմ տալ երկրորդ հարցը ակնկալելով կրկին մինիմալ տրամաբանություն և ադեկվատություն պատասխանի մեջ:

Հարց 2. Եթե կարող եք խնդրում եմ ցույց տվեք գոնե մեկ սկզբունք, խոստում, քաղաքական գիծ «Արցախը Հայաստան է և վերջից» մինչև հարյուրավոր պլաններ, որոնց մեջ Փաշինյանը նախնական միջին և վերջնական փուլում ունեցել է նույն կարծիքն ու դիրքորոշումը:

Եթե կստանաք պատասխան, իսկ պատասպան վստահաբար չեք ստանալու, տվեք վերջին կոնտրոլնի հարցը:

Վերջին հարց.

Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է եկեղեցական բարդագույն դավանաբանական, աստվածաբանական, կրոնական, կանոնադրական կանոնագիրք մշակելու մեկը՝ ում մեկ օրվա առաջին կեսի ասածը հակասում է նույն օրվա վերջում ասածին և ով է երաշխավորելու, որ Կաթողիկոս գահընկեց անելուց հետո Հայ Առաքելական Եկեղեցին կգոյատևի առանց Վեհափառի այն էլ ամուսնացյալ քահանայի գլխավորությամբ, որին որևէ հոգևորական մեղմ ասած չի ընդունելու:

Վեջում վերևում նշված նիկոլական և «հա, բայց…» կատեգորիաներից բնականաբար մինիմալ տրամաբանական և ադեկվատ պատասխան չստանալուց հետո նույն հարցերը ուղղեք տիեզերքին, կարող է էնտեղից գա տրամաբանական և ադեկվատ պատասխան, որ այո այս արշավը ոչ թե ՀԱԵԻ դեմ է այլ Կաթողիկոսի դեմ, ով խախտել է կուսակրոնության ուխտը և պետք փոխարինվի ամուսնացյալ քահանայով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում