Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել

Նմանատիպ
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել «Սրբազան պայքարի» ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել է․ «Ռոմանոս Պետրոսյանը հրապարակայնորեն թույլ է տվել մի շարք վիրավորական և զրպարտչական արտահայտություններ՝ «Սրբազան պայքարի» կալանավորված կողմնակիցների ու Բագրատ Սրբազանի հասցեին։ Մասնավորապես՝ նրանց անվանել է ահաբեկիչներ՝ այդպիսով ստեղծելով բացասական վերաբերմունք և խեղաթյուրելով իրականությունը։ Մենք այս արտահայտությունները հայցադիմումում որակել ենք որպես վիրավորանք և զրպարտություն՝ պահանջելով պատշաճ պատասխանատվություն»,
Նրա արձանագրմամբ՝ նման հայտարարությունները ոչ միայն խաթարում են անմեղության կանխավարկածը, այլև հասարակական մթնոլորտ են ձևավորում, որը նպաստում է հակասություններով լցված և բևեռացված միջավայրի խորացմանը։
Փաստաբանը ընդգծել է, որ պաշտպանական թիմը դատական քայլերով պայքարում է մարդու արժանապատվության և բարի համբավի ոտնահարման դրսևորումներտ դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում