Գյումրիում Վարդավառը մեծ շուքով չի նշվի․ Մխիթարյան

Գյումրիում Վարդավառը մեծ շուքով չի նշվի․ Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և  Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում  այնպես, ինչպես եղել է միշտ:

Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:

Ազատություն հոգևոր հայրերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում