Միխայիլ Գուսմանն ազատվել է ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Միխայիլ Գուսմանն ազատվել է ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Միխայիլ Գուսմանն ազատվել է ТАСС գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հաղորդում է գործակալությունը։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ըստ «Коммерсантъ»-ի՝ Գուսմանն այս պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականի հոկտեմբերից։ Նա իր կարիերան գործակալությունում սկսել է 1995 թվականին։ Սկզբում նա զբաղեցրել է «АНКОМ-ТАСС» միջազգային վերլուծական գործակալության փոխնախագահի պաշտոնը։

Այնուհետև նա աշխատել է ИТАР-ТАСС-ի միջազգային համագործակցության ոլորտում, իսկ 1999 թվականի հունվարին դարձել է ИТАР-ТАСС-ի գլխավոր տնօրենի տեղակալ։

Նշենք, որ իր քաղաքական հայացքներով Գուսմանը բավական պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող անհատ էր, և անթաքույց համակրանք ուներ Իլհամ Ալիևի նկատմամբ։ Ավելին, ըստ տեղեկությունների, նրան աշխատանքից ազատման հիմնական պատճառներից էր նաև վերջրես Ստեփանակերտում կազմակերպված ֆորում ժամանակ Ալիևին տրված բավականին սիրալիր հարցադրումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում