«Սրբազան պայքար»-ի համակիր, քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են․ Դանիելյան

Նմանատիպ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվեց ծանր հիվանդություն։ Բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ Աղվանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։
Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։ Բացի այդ, Աղվանի առողջապահական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։ Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ իր՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։
Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի։
Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ֊ին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում