Ամեն ինչ շատ հստակ է՝ պատերազմ կա, բայց դա պատերազմ է, որ դուք հայտարարել եք Հայաստանին, հայկականությանը․ Գալստյան

Ամեն ինչ շատ հստակ է՝ պատերազմ կա, բայց դա պատերազմ է, որ դուք հայտարարել եք Հայաստանին, հայկականությանը․ Գալստյան

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը գրում է. «Էս 7 տարվա ընթացքում Արցախի գլուխը կերած, Հայաստանն ասպատակած քպ-ն միայն մի թեզ է անգիր սովորել, թե բա մեր դեմ «հիբրիդային պատերազմ» է: Ասում ես՝ 2019 թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը հրապարակեք՝ հիբրիդային պատերազմ է: Ասում ես՝ Գորիս-Կապան ճանապարհն առանց սահմանազատման ինչու զիջեցիք, թե բա հիբրիդային պատերազմ է:

Ասում ես՝ Պրահայում Արցախն ինչի՞ ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասում են՝ լավ ենք արել, քիչ ենք արել, ուշ ենք արել ու հա՝ հիբրիդային պատերազմ: Ասում ես՝ այ … ադամորդիներ, Եկեղեցուն պատերազմ եք հայտարարել, մեր ինքնության վերջին բաստիոնն եք կոտրում՝ էլի էդ անտեր հիբրիդային պատերազմը…

Ասում ես, թե Սյունիքով էդ ինչ «արտապատվիրակում» եք անում, թե բա լավ ենք անում՝ օդանավակայանը ոնց տվեցիք Էռնեկյանին, ու հա, էլի այդ երիցս անիծյալ հիբրիդային պատերազմը:

Հիմա մտածում եմ, թե մի տեղից լսել են, որ պատերազմ կա, բայց չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ամեն ինչ շատ հստակ է՝ պատերազմ կա, բայց դա պատերազմ է, որ դուք հայտարարել եք Հայաստանին, հայկականությանը, մեր պատմությանը, մեր ինքնությանը, մեր արժեքներին, մեր պետությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում