Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավի նպատակը ժողովրդին վախեցնելն է. Արա Աբրահամյան

Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավի նպատակը ժողովրդին վախեցնելն է. Արա Աբրահամյան

TACC գործակալության հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, դիտավորյալ է փորձել մեկուսացնել գործարար Սամվել Կարապետյանին՝ կանխելու վերջինիս մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Սամվել Կարապետյանը ազդեցիկ անձնավորություն է, նա ունի ֆինանսներ  և կարող է ինչ-որ մեկին աջակցել։ Իմ կարծիքով՝ Փաշինյանը դիտավորյալ հեռացրել է նրան. այս ամենտը կապված է նրա անձնական ամբիցիաների հետ՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ», – ասել է Աբրահամյանը։

Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ Կարապետյանը ոչ մի անօրինական բան չի արել, և ձերբակալությունից առաջ նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել:

Աբրահամյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի ու նրա բիզնեսի դեմ իրականացվող արշավը անօրինական է և ժամանակավոր. այն նպատակ ունի վախեցնել ժողովրդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում