Էրդողանը մտադիր է Ստամբուլում կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը

Էրդողանը մտադիր է Ստամբուլում կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ստամբուլում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպում կազմակերպելու իր մտադրության մասին։

Էրդողանը մտադիր է այս շաբաթ հեռախոսազրույցների ժամանակ քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հետ հնարավոր հանդիպման հարցը։

«Այս շաբաթ, Պուտինի և Թրամփի հետ բանակցություններից հետո, մենք կփորձենք պարզել, թե արդյոք կարող ենք կազմակերպել այս առաջնորդների հանդիպումը Ստամբուլում»,- ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում