Բագրատ և Միքայել Սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի ՔԿՀ-ում
27/07/2025 09:49
Կարդացեք նաև
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիա–ին հայտնել է, որ Բագրատ և Միքայել սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
«Մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել ՔԿՀ և մեզ թույլ են տվել, որ այս կիրակի ծառայություն անցկացվի։ Պատարագը կվարի ՔԿՀ–ի հոգևորականը և, բնականաբար, արքեպիսկոպոսները ներկա կլինեն»,– տեղեկացրեց նա։
Սրբազանները չեն բողոքում կալանավորման պայմաններից կամ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքից։ Նրանք շարունակում են մնալ նույն խցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում