«Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի

«Զանգեզուրի միջանցքի» հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Իսրայելը և պանթյուրքիստական շրջանակները. այն շրջափակման ծուղակ է. Ալի Աքբար Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդ  այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝  «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շրջափակման ծուղակ է Իրանի և Ռուսաստանի համար։ Նա ընգծել է, որ այս միջանցքի հետևում կանգնած են Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները․ այս մասին գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:

Նրա խոսքով՝ այս նախագիծն իրականում ուղղված չէ տարածաշրջանային ինտեգրմանը, տնտեսական կայունությանը կամ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն նախատեսված է Իրանը, Ռուսաստանը և Դիմադրության ճակատը ցամաքով շրջապատելու համար։

Վելայաթին  ոչ ուղղակիորեն զգուշացրել է, որ Թեհրանը այս սպառնալիքին արձագանքում է ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով:

Նրա խոսքով՝ Իրանը ռազմական ուժեր է տեղակայել սահմաններին և վարժանքներ է անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։

«Պասիվ և դիտորդական քաղաքականության դարաշրջանն ավարտվել է. Իրանն այժմ իրականացնում է կանխարգելիչ և ակտիվ գործողությունների ռազմավարություն», – ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում