Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է, թե Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի, ինչպես նաև կոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը։

Նա ընդգծել է, որ պայքարը շարունակվելու է․ «Մենք շարունակելու ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր ռազմական նպատակներին, մինչև լիակատար հաղթանակ: Մենք կհասնենք մեր նպատակին, մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ին։ Այդ նպատակին հասնելու, ինչպես նաև պատանդներին ազատելու համար մենք մարտական գործողություններ և բանակցություններ ենք վարում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ բանակցությունների ընթացքում Իսրայելն ապահովում է Գազայի հատված հումանիտար մատակարարումների նվազագույն անհրաժեշտ մակարդակը»։

Նեթանյահուն հավելել է, որ դա արվել է նաև նախկինում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում