Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել. Փեզեշքիան

Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել. Փեզեշքիան

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան Իրանի համար փոխադարձ համագործակցության «նշանակալի ներուժ» ունեցող երկրներ են, որոնց հետ փոխգործակցությունը պետք է ակտիվացնել՝ համատեղ շահերն ապահովելու համար։

«Եթե մենք ամրապնդենք հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցները կդառնան անարդյունավետ: Այսօր ավելի քան երբևէ պետք է բարելավենք կապերը  հարևան և տարածաշրջանային պետությունների հետ», -ընդգծել է Իրանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում