Այն, ինչ ԱՄՆ-ն անվանում է միջուկային խնդիր պատրվակ է Իրանի հետ առճակատումը շարունակելու համար. Խամենեի
29/07/2025 18:41
Կարդացեք նաև
Tasnim գործակալությունը գրում է, որ Իրանի միջուկային ծրագիրը միայն պատրվակ է Միացյալ Նահանգների համար՝ Իսլամական Հանրապետության հետ առճակատումը շարունակելու համար. հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այն, ինչ նրանք անվանում են միջուկային խնդիր, ուրանի հարստացում, մարդու իրավունքներ և այլն, ընդամենը պատրվակ է։ Իրականում նրանք չեն համաձայնվում մեր հավատքի և ուսմունքի հետ», –ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի միջուկային օբյեկտներին նոր հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե դրանք վերականգնելու փորձեր լինեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում