Մեդվեդևը պատասխանել է Թրամփին
Կարդացեք նաև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված կոշտ հայտարարությանն, իր թելեգրամյան ալիքում գրել է․ «Եթե Ռուսաստանի նախկին նախագահի որոշ խոսքեր այդքան նյարդային արձագանք են առաջացնում ԱՄՆ հզոր նախագահի մոտ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ սեփական ճանապարհով»։
Հիշեցնենք, որ Թրամփը նշել էր․ «Ասեք Մեդվեդևին՝ Ռուսաստանի ձախողված նախկին նախագահին, որը շարունակում է իրեն նախագահ կարծել, որ հետևի իր խոսքերին, որովհետև նա մտնում է շատ վտանգավոր տարածք»։
Հավելենք, որ իր հերթին ԱՄՆ նախագահն արձագանքել էր ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի այն հայտարարությանը, որ Թրամփի՝ Մոսկվային վերջնագրեր ներկայացնելու փորձերը սպառնալիք են, որոնք կարող է հանգեցնել ոչ թե Ուկրաինայի հետ հակամարտության սրման, այլ ԱՄՆ-ի հետ ուղղակի բախման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում