Վլադիմիր Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

Վլադիմիր Պուտինը համաձայնել է բանակցություններում ուկրաինական կողմից հնչած առաջարկին

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համամիտ է Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում խոսելու վերաբերյալ ուկրաինացի բանագնացի կարծիքին, որը վերջինս հնչեցրել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի ընթացքում:

Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ի դեպ, ուկրաինական պատվիրակության կողմից միտք հնչեց այն մասին, որ, հավանաբար, իմաստ ունի խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության մասին համաեվրոպական անվտանգության համատեքստում։ Նման կարծիք հայտնեց ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը։ Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ դա ճիշտ է»,- նշել է Պուտինը:

Անդրադառնալով մարդասիրական հարցերի քննարկման կարևորությունը՝ ՌԴ նախագահն ընդգծել է. «Դա ռուսաց լեզուն է, անկախությունը և Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու, քրիստոնեության զարգացման արժանի պայմանները։ Այս ամենը պետք է համընդհանուր քննարկվի և դրվի երկարաժամկետ խաղաղության հիմքում՝ առանց որևէ ժամանակային սահմանափակման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում