Հերթական կոչում ստացած թուրք գեներալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է․ Աբրահամյան

Հերթական կոչում ստացած թուրք գեներալը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդականն է․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Թուրքական բանակի գեներալներից մեկին հերթական կոչումն է տրվել` բանակի գեներալ: Այս լուրն առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացվի, եթե նա պաշտոնապես չներկայացվեր որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական:

Ինչպես հայտնի է` Ադրբեջանն ու Թուրքիան 2 բանակներն ինտեգրելու և թուրքական մոդելով ՆԱՏՕ-ական բանակ ստեղծելու 5-ամյա ծրագիր (2020-2025) ունեն, որն էլ այս տարի պետք է ավարտվի:

Թուրք զինվորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Արցախի դեմ 44-օրյա պատերազմին, 2020-2023 թթ.-ին տեղակայված են եղել օկուպացված Շուշիի և Քաշաթաղի ուղղություններում, 2023-ի սեպտեմբերին մասնակցել Արցախի ամբողջական օկուպացիայի գործողությանը, իսկ ադրբեջանական գլխավոր շտաբի որոշումներում ունեցել են և ունեն մեծ ազդեցություն որոշումների կայացման վրա:

Որքան էլ թուրքական գործոնն Ադրբեջանի իշխանությունը փորձում է նվազ ներկայացնել, Թուրքիայի նախագահն ինքն է տարբեր առիթներով խոսել իրենց` արցախյան 3-րդ պատերազմում ունեցած առանցքային դերի մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում