Ինչ փաստաթղթեր կստորագրեն Փաշինյանը, Թրամփն ու Ալիևը Սպիտակ տանը. լրագրողը մանրամասներ է հայտնել
Կարդացեք նաև
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները, X-ում հրապարակել է օգոստոսի 8-ին Վաշնգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրման պատրաստվող փաստաթղթերի ցանկը։
Ինչ է սպասվում.
.համատեղ հռչակագրի ստորագրում;
.խաղաղության համաձայնագրի նախաստորագրում;
.ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին համատեղ նամակի ստորագրում;
.Հայաստան-ԱՄՆ և ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հուշագրերի ընդունում:
Սպուտնիկ Armenia-ն գրում է․ «Ռաուֆօղլուի խոսքով՝ «միջանցքի» թեման այլևս չկա, այժմ ուշադրության կենտրոնում է տարանցման և զարգացման նոր ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։ Այն Ադրբեջանի համար կապահովի անարգել կոմերցիոն հասանելիություն իր հիմնական տարածքից մինչև Նախիջևան։ Նախագիծը դիրքավորվում է որպես ամբողջ «Միջին միջանցքի» վերափոխման հնարավորություն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում