ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվելիք հանդիպումը Վաշինգտոնում

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվելիք հանդիպումը Վաշինգտոնում

Ադրբեջանական «Report»-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ, որը տեղի կունենա վաղը Վաշինգտոնում։

Նրա խոսքով, ՄԱԿ-ը միշտ աջակցել և խրախուսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց։

«Մասնավորապես, այս առումով շատ կարևոր էին մարտ ամսին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վաղվա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ընդգծել է Ֆարհան Հաքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում