Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագիրը կարող է և´ ստորագրվել, և´ ոչ. Պետդեպ

Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնագիրը կարող է և´ ստորագրվել,  և´ ոչ. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Թոմի Պիգոթը ճեպազրույցի ժամանակ, հարցին, թե Սպիտակ տանն արդյոք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ կայանալիք եռակողմ գագաթնաժողովը կհանգեցնի՞ նախնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և ի՞նչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շուտով որոշակի համաձայնության կհասնեն։

«Երկրորդ կետի վերաբերյալ թույլ տվեք տեսնել, թե կարո՞ղ եմ ձեզ ավելի շատ մանրամասներ տրամադրել։ Առաջին կետի վերաբերյալ մանրամասնել ստանալու համար հարկավոր է դիմել Սպիտակ տուն։ Դա կարող է տեղի ունենալ կամ` ո՛չ։

Ես կարող եմ ասել այն, ինչ  և՛ նախագահը, և՛ պետքարտուղարը ասել են․ մենք հույս ունենք, ընդհանուր առմամբ, շուտով որոշակի համաձայնության հասնել։ Նրանք երկուսն էլ դա բազմիցս ասել են։ Հնարավորության դեպքում՝ պետքարտուղարը հաճախ է խոսում այս մասին։ Երբ հայտարարելու բան լինի, մենք կհայտարարենք դրա մասին»,-հավլել է պաշտոնյան։ Նա ընդգծել է, որ  այս պահին չի պատրաստվում ենթադրություններ անել կամ առաջ անցնել այդ հայտարարություններից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում