Թուրքիան կկարողանա ՀՀ տարածքով ուղիղ ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա․ Զատուլին
08/08/2025 15:09
Կարդացեք նաև
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով այսօր Վաշինգտոնում սպասվելիք եռակողմ հանդիպումը, ասել է, որ պարտադիր չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, իսկ ՌԴ-ն և Իրանը պետք է հաշտվեն դրա հետ։
«Անկախ նրանից՝ դա կներառվի որևէ համաձայնագրի տեքստում, թե ոչ, վերջակետ կդրվի «Զանգեզուրի միջանցքի»-ի նկատմամբ վերահսկողության հարցում։ Թուրքիան, օգտագործելով Փաշինյանին, կկարողանա Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, իսկ նրա հետ նաև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնք այդ կերպ կստանան իրենց բոնուսը», – ասել է պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում