Թուրքիայի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ․ Ռիա-Նովստի

Թուրքիայի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ․ Ռիա-Նովստի

«Ռիա նովստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ թուրք-հայաստանյան սահմանի բացման կոնկրետ ամսաթվերը հայտնի չեն։ Նշվում է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։

«Սահմանի բացման թեմայով կոնկրետ ամսաթվեր չկան։ Ինչպես նշել է նախագահը Էրդողանը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ։ Ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», – նշել է գործակալության աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում