Ղազարյանի ու Մազմանյանի հեքիաթային սերը

Երեկ, հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը անդրադարձավ «Հարսնաքարի» դեպքին ու անդրադարձավ նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի այն խոսքին, թե ինչու էր պարոն Մազմանյանը լռում դեպքի առնչությամբ:

Մազմանյանն ասուլիսի ժամանակ Ղազարյանին գնդիկ-բոքոնիկ անվանեց: Ինչպես պարզել է «Առավոտ» օրաթերթը, Ղազարյանն այս արտահայտությունն ամենեւին էլ վիրավորական չի համարում:

«Մասնագիտական գործունեությանս մեջ ոչ մեկից չեմ վիրավորվել եւ չեմ էլ պատրաստվում: Գնդիկ-բոքոնիկը փոքր հասակում իմ սիրելի հեքիաթն է եղել՝ ի տարբերություն քաջ Նազարի», ասել է նա «Առավոտ»-ի թղթակցին:

Հարց է առաջանում, թե ի՞նչ պիտի պատասխաներ Ղազարյանը, եթե Մազմանյանը նրան այլ հեքիաթի հերոսի հետ համեմատեր: Դե, ասենք, եթե ասեր, թե Ղազարյանը «Մաուգլի» հեքիաթի բորենին է, լրագրողը պիտի սիրեր այս կերպարին եւ՞ս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում