Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված նոր հռչակագիրն ու նախաստորագրված պայմանագիրը կենսունակ չեն․ «Ոսկանապատ»
Կարդացեք նաև
«Ոսկանապատ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Ու՞մ էր ձեռնտու վաշինգտոնյան հանդիպումը և դրանց մասնակից կողմերից ով ինչ շահեց։ Այս հարցը քաղաքական դաշտում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկն է։ Շոուն պետք է շահառու ունենար և այդ շահառուները կան։ Սակայն, ի հակառակ մեդիաների մատուցման, վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական շահառուները ոչ թե ԱՄՆ-ն, Ադրբեջանը կամ, առավել ևս, Հայաստանն էին, այլ այդ երկրների ղեկավարները։
Ի՞նչ ստացավ Թրամփը Ալիևին ու Փաշինյանին տրամադրած միջնորդական ծառայությունից։ Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է. խաղաղարար գործչի հեղինակության ամրապնդում, ուժի ցուցադրման հնարավորություն, երկրի ներսում իր նախընտրական ծրագրերի կատարման իլյուզիայի պահպապանում։
Ի՞նչ ստացավ Փաշինյանը։ Կրկին, պարզ է՝ հիմա նա հանգիստ խղճով կարող է պատրաստվել ընտրությունների՝ որպես առաջարկ հանրությանը ներկայացնելով այսպես կոչված խաղաղության օրակարգը։
Դե իսկ Ալիևն էլ ամրապնդում է իր դիրքերը ոչ միայն որպես Ադրբեջանի ղեկավար, այլև որպես տարածաշրջանային գործիչ։
Խնդիրը միայն մեկն է։ Բոլորի շահն էլ կարճաժամկետ է։ Այսինքն, նրանք ևս մի որոշ ժամանակ գոհ լինելու հնարավորություն կունենան, բայց ինչի՞ հաշվին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված նոր հռչակագիրն ու նախաստորագրված պայմանագիրը կենսունակ չեն։ Մեկ պարզ պատճառով՝ տարածաշրջանում իրական խաղաղության համար անհրաժեշտ բազում գործոններ այդ թղթերում հաշվի առնված չեն։ Չկան նաև երաշխիքների մեխանիզմներ։ Բազում այլ խնդիրներ էլ կան, որոնց այս պահին անդրադառնալու կարիք չկա։ Ուստի՝ Ալիևի, Փաշինյանի ու Թրամփի շահերն իրոք կարճաժամկետ է։ Նրանք պետք է պատրաստվեն նոր անակնկալների։ Տհաճ անակնկալների»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում