Բաքվում քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

Բաքվում քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը Հայաստանում

Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ Բաքվում արդեն քննարկում են, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀՀ–ում։

16 տարի Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Էլմար Մամեդյարովը տեղական լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի դեսպանը պետք է անպայման հայերեն իմանա։

Ըստ նրա` պարտադիր չէ, որ դեսպանը դիվանագետ լինի, կարելի է ինչ-որ կողմնակի մեկին նշանակել, կարևորը` նա հասկանա և իմանա հայ ժողովրդի առանձնահատկությունները:

Հարցին, թե  Մամեդյարովն ինքը պատրա՞ստ է ստանձնել ՀՀ–ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը, նա նշել է․ «Ինչպես հարկ կհամարեն»:

Միաժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ դեսպանի նշանակումը հնարավոր կլինի միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հատուկ փաստաթղթի ստորագրումից հետո։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում