Ընտրական ձևաչափով բացառում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործացությունը. Նարեկ Կարապետյան
14/08/2025 20:56
Կարդացեք նաև
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ընթացքում Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ընտրական ձևաչափով բացառում եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործացությունը։
Հիմնականում դիտարկելու ենք երիտասարդ ուժերի հետ համագործակցությունը, իսկ քաղաքական դաշտի հին խաղացողների հետ մենք չունենք ծրագիր՝ ունենալ կոալիցիոն ինչ-որ պայմանավորվածություններ»,- նշել է նա:
«Մեր ուղին ուրիշ ուղի է, տնտեսական ուղի է և կարծում ենք, որ Հայաստանում այս պահին ոչ ոք այդպիսի տեսլական չի առաջարկում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում