Հայաստանը վստահեցրել է Թեհրանին, որ Իրանի բոլոր «կարմիր գծերը» պահպանվում են. Արաղչի
15/08/2025 16:51
Կարդացեք նաև
IRNA-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո Հայաստանը Թեհրանին տեղեկացրել է, որ Սյունիքով անցնող երթուղու երկայնքով Իրանի բոլոր «կարմիր գծերը» պահպանվում են։ Նախարարի խոսքով՝ չնայած հարցի մասշտաբները լիովին պարզ չեն, հայկական կողմը փորձել է պարզաբանումներ տալ։
Արաղչին նշել է, որ Իրանը վախենում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններից, սակայն դա տեղի չի ունեցել. «Իհարկե, ապագա գործընթացները նույնպես մտահոգության տեղիք են տալիս, բայց Իրանի մոտակայքում ԱՄՆ ռազմական ուժեր չեն տեղակայվի»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում