Ո՞րն է ընդդիմության առաջարկը հայ ժողովրդին․ «Ոսկանապատ»
Կարդացեք նաև
«Ոսկանապատ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Փաշինյանի այսօրվա հայտարարությունները որևէ նորություն չէին պարունակում իրենց մեջ։ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքական դաշտը գիտեր, թե ինչ պետք է ասի կառավարության ղեկավարը։
Մեծ հաշվով՝ որևէ նորություն չկար նաև Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի և այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստերում։ Դրանք նույնպես կանխատեսելի էին։
Փաշինյանը վաղուց է ընթանում այդ ուղով։ Ընդ որում, գրեթե անխոչընդոտ։ Ընդդիմության հակազդեցությունը չափազանց անարդյունավետ է։ Եվ պատճառը միայն այն չէ, որ ընդդիմությունը պառակտված է, կամ ոչ վճռական։ Հիմնական խնդիրն այն է, Փաշինյանի ընդդիմախոսները հաճախ պարտվում են նրան նաև գաղափարական դաշտում։ Եվ դա նոնսենս է։
Ո՞րն է ընդդիմության առաջարկը հայ ժողովրդին։ ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չգիտի այս հարցի պատասխանը։ Մենք էլ չգիտենք։ Եվ պատճառն այն չէ, որ նման առաջարկ չի կարող լինել, կամ՝ չկա։ Պատճառն այն է, որ ընդդիմությունը չի համարձակվում ձևակերպել այդ առաջարկը։ Չի համարձակվում ազնիվ խոսել ժողովրդի հետ և ասել, որ իրական խաղաղությունը, արժանապատիվ ու երկարատև խաղաղությունը նոր պատերազմ և նոր զոհեր է պահանջում։
Կկարողանա՞ այսօրվա ընդդիմությունն առաջնորդել մեր ժողովրդին այդ ճանապարհին։ Հազիվ թե։ Ընդդիմության մի ստվար հատված այսօր նույնիսկ Արցախի մասին է խուսափում խոսել՝ վախենալով, որ դա կարող է բացասաբար ազդել իր էլեկտորալ վարկանիշի վրա։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան խայտառակության հանդուրժում և նոր իրողությունների ընդունում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում