Մախսուդյանը նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների դեմ․ Աբրահամյան

Մախսուդյանը նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների դեմ․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է:

Ինչպես շատ քաղբանտարկյալներ, Մախսուդյանն էլ, ստիպված է ծննդյան օրը նշել ընտանիքից, հարազատներից հեռու` ճաղերի հետևում: Մախսուդյանն այն զինվորականներից է, ով հստակ տեսնելով բանակին ու երկրին հասցվող հարվածները, ամեն ինչ մի կողմ դրեց ու դիմադրեց:

Գնդապետ Մախսուդյանն այսօր նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների և պարտվողական քաղաքականության դեմ, դուրս եկել փողոց ու պայքարել:

Ազատությո՛ւն Միհրան Մախսուդյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում