Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի․ Աբրահամյան
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Սրբազան պայքարի» գործով դատավարությանը փաստաբանները գնդապետ Միհրան Մախսուդյանի և Իգոր Սարգսյանի դրական բնութագրելու շրջանակներում ներկայացրեցին վերջիններիս մարտական գործողությունների մասնակից լինելու և հայրենիքին անմնացորդ ծառայելու հանգամանքը:
Կարծում եմ` գործող իշխանության և նրա հանցակից կամակատարների համար դա ճիշտ հակառակ էֆեկտն ունի:
Իշխանության համար թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած ու ներքին և արտաքին թշնամու դեմ պայքարի պատրաստ մարդն է և, բնականաբար, նրանց նկատմամբ իշխանության գործողություններն առավել կոշտ են:
Փաստաբանները Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի դեպքում էլ հիշատակեցին վերջինիս` պատգամավոր լինելու հանգամանքը, ինչը «մահացու մեղք» է նվազագույնը արցախցի լինելու, Արցախի պետական ինստիտուտ ներկայացնելու և մարդկանց հետ ակտիվ կոմունիկացիա ունենալու տեսանկյունից:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում