Էրդողանը կրկին գովաբանել է Հայաստանի տարածքով միջանցքը

Էրդողանը կրկին գովաբանել է Հայաստանի տարածքով միջանցքը

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի շինարարության մեկնարկի մասին, որը «կդառնա Զանգեզուրի միջանցքի հիմնական տարրը»,

Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հարավային Կովկասի համար և «խաղաղության նախագիծ» կդառնա տարածաշրջանի համար։

Էրդողանը նշել է, որ 2.4 միլիարդ եվրո արժողությամբ երկաթուղու գործարկումը կբարձրացնի Չինաստանից Մեծ Բրիտանիա միջազգային առևտրային երթուղու արդյունավետությունը: Նախագիծը կմիացնի Կասպից և Միջերկրական ծովերի ավազանները, ինչը զգալիորեն կամրապնդի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջանների արտադրական և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև կբարելավի տրանսպորտային ենթակառուցվածքները:

Էրդողանը հայտարարել է, որ «Ծրագրի բոլոր տարրերի իրականացմամբ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր հարթություն կստանա»՝ հավելելով, որ ծրագրի ավարտը հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանային զարգացման համար։ Նա հույս է հայտնել, որ 224 կմ երկարությամբ երկաթուղին կարևոր քայլ կդառնա՝ տարածաշրջանում կապերի ամրապնդման և բարգավաճման համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում