Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա․ Աբրահամյան

Տպավորություն ունեմ, որ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ փաթաթեն Կարապետյանի վրա․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տպավորություն ունեմ, որ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա:

Մի 2 ամիս է անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել:

Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում