«3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է. Իրանի ԱԳՆ խոսնակ

«3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։

«Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: «3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն ստեղծվել է տարածաշրջանի երկրների միջև խորհրդակցությունների համար, որոնց մեջ ընդգրկված են նաև Ադրբեջանը և Հայաստանը, ինչպես նաև պետություններ, որոնք ընդգրկում են Հարավային Կովկասի տարածքը։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում