Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի կփոխի ահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի կփոխի ահմանադրությունը՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը նշանակալի իրադարձություն են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը հասել է իր տրամաբանական ավարտին․ «Մեր արտաքին քաղաքականության արդյունքում հակամարտության կարգավորումը լիովին համապատասխանում է ազգային շահերին։ Նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Ադրբեջանը թույլ չի տվել օկուպացիայի օրինականացում»,–ասել է Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը չէր համաձայնում խաղաղության պայմանագրի մի շարք դրույթների հետ․ «Հայաստանը մերժում էր հատկապես այն կետերը, որոնք վերաբերում էին դատարաններում հայցերի հետկանչմանը և սահմանին երրորդ ուժերի տեղակայմանը։ Սակայն Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը վերահաստատում է Ադրբեջանի խաղաղ օրակարգը», – ընդգծել է նա։

Ի դեպ՝ Բայրամովը խոսել է ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացում Թուրքիայի հատուկ դերի մասին։

Նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոնում արված հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Ադրբեջանը շահագրգռված է արդար խաղաղության հասնելու հարցում։

Ըստ APA-ի՝ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այս հայտարարությունն արել է նախարարների կաբինետի հատուկ նիստում՝ նվիրված նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին։

Նախարարը նշել է, որ Թուրքիայի դերը այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն ունի. «Թուրքիան միջազգային մակարդակով աջակցել է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը, գործընթացի ընթացքում համակարգված քայլերը դրական ներդրում են ունեցել։ Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը կարևոր դեր է խաղացել կայունության ապահովման գործում։ Իր հերթին, մենք նույնպես պարբերաբար տեղեկացնում ենք թուրքական կողմին ձեռնարկված միջոցառումների մասին և համատեղ քայլեր ենք ձեռնարկում կայուն խաղաղության ուղղությամբ»։

«Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- հայտարարել է նա։

Բայրամովը նաև նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում հատկապես ընդգծվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ անխոչընդոտ հաղորդակցության կարևորությունը՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

«Զանգեզուրի միջանցքը (Թրամփի երթուղի), որի մի մասը կանցնի Հայաստանի տարածքով, կապահովի Ադրբեջանի ներսում ամբողջական կապը և տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը։ Այս նախագիծը նաև կընդլայնի տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հնարավորությունները», – ընդգծել է Բայրամովը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում