Ռուբեն Հակոբյանն ազատ արձակվեց
27/08/2025 17:47
Կարդացեք նաև
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին հուլիսի 19-ին` «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու» համար։
Նիստի ընթացքում դատարանը մերժեց Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունը, սակայն Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացրեց, նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում