Մակունցի սիրտը կրկին դեսպանի պաշտոն է ուզում. «Հրապարակ»
29/08/2025 08:43
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։
Մինչդեռ ամիսներ շարունակ մեզ տեղեկություններ էին հասնում, որ Փաշինյանի անգլերենի երբեմնի ուսուցիչ Մակունցն ամեն ինչ արել է, որ ԱՄՆ-ում դեսպանի կարգավիճակում մնա կամ գոնե այլ երկրում շարունակի դիվանագիտական գործունեությունը։
Մի հարցում վստահ են, որ չնայած Մակունցի՝ ԱՄՆ-ում գրանցած ձախողումներին, Փաշինյանը նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, եւ չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Մակունցին դիտարկի որեւէ այլ բարձր պաշտոնում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում