Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նվագել են սովորում. «Հրապարակ»
30/08/2025 09:39
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:
Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։ Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել:
Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում:
Բոլորը երեւի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում