Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի, ողբերգության, կորստի և մահի խորհրդանիշն է․ Սաղաթելյան
Կարդացեք նաև
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Հայաստանի իշխանությունները ոչ միայն արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորություն չեն տեսնում, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին ամեն ինչ անում են Արցախի էջը ամբողջովին փակելու համար։
Մենք ասում ենք, որ ուժի սպառնալիքով, էթնիկ զտման և ցեղասպանության գործադրմամբ չի կարող լինել խաղաղություն, և այդ ճանապարհով ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ չունի ոչ իրավական, ոչ էլ քաղաքական լեգիտիմություն։ Այո՛, այս իշխանության գործունեության հետևանքով մենք պատերազմում պարտություն ենք կրել, հետո այս իշխանության մեղսակցությամբ հայաթափվել է Արցախը, բայց դա չի նշանակում, որ պետք է այս էջը փակենք և ամեն ինչ ուրանանք»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքը պետք է սրբորեն պահպանվի, և դա պետք է դառնա ազգային և միջազգային օրակարգ։
Նրա խոսքով՝ միայն այդ ճանապարհով է հնարավոր, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն, դրա հնարավորությունը կա։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունեցել «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում