Գործող կառավարչի համար սպառնալիք են այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան

Գործող կառավարչի համար սպառնալիք են այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի ծննդյան օրն է, որը վերջինս նշում է ճաղերի հետևում:
ՀՀ իշխող ռեժիմը նախ Դավիթին հայրենիքից ու հայրենի օջախից զրկեց, հետո արդեն ազատությունից:

Գործող կառավարչի համար սպառնալիք են բոլոր այն անձինք, ովքեր չեն համակերպվում ստեղծված իրողությունների հետ, առավել ևս` պայքարում են իրենց ու այլոց իրավունքների պաշտպանության համար:

Ծնունդդ շնորհավոր Դավիթ ջան:

Ազատությո՛ւն Դավիթին ու բոլոր քաղբանտարկյալներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում