Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել, կիրառվել է տնային կալանքը

Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել, կիրառվել է տնային կալանքը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը` Մկրտիչ Մկրտչյանին, մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։

Քննչական կոմիտեից թեմայի հետ կապված պարզաբանել են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքով։ Նարեկ Մկրտչյանի եղբայրը երեկվա դրությամբ շարունակում էր մնալ ձերբակալված։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում