Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի զրկվել է ազատությունիղ. Աբրահամյան

Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի զրկվել է ազատությունիղ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում:

Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:

Ի՞նչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի: Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում