Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Սակայն կարևոր է նշել, որ այս փուլում մենք խոսում ենք միայն նախաստորագրման և ոչ թե վերջնական ստորագրման մասին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման համար հայկական կողմը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) «Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, արտահայտելով անընդունելի տարածքային պահանջներ»։ Ուստի, տևական խաղաղություն հաստատելու համար ՀՀ հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի երկու երկրների կողմից արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն: Այնուամենայնիվ, համաձայնագրի նախաստորագրումը մեծ առաջընթաց է:

Սա երկկողմ ձևաչափով իրականացված կառուցողական երկխոսության, երկու կողմերի քաղաքական կամքի և, իհարկե, մի շարք միջազգային գործընկերների կառուցողական աջակցության արդյունք է: Մենք հատկապես գնահատում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն ու ջանքերը։ Եթե այս գործընթացը շարունակվի լրջորեն եւ վճռականորեն, Հարավային Կովկասի պատմության մեջ կարող է բացվել նոր էջ՝ հիմնված համագործակցության, կայունության եւ ընդհանուր բարեկեցության վրա»,-ասել է Ամիրբեկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում