Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար. Մայր Աթոռ
10/09/2025 13:13
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ «Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան ցանկանում ենք տեղեկացնել, հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։
«Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար։ Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ»,- ասվում է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում