Խորհրդարանը միայն խոսելու տեղ չէ, իմպիչմենտը պետք էր մնա օրակարգում. Սերժ Սարգսյան
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանափոխության հարցը մշտապես եղել է օրակարգում, և դրա համար ամենաճիշտ և օպտիմալ ճանապարհը վարչապետին ու կառավարությանը անվստահություն հայտնելը, այսինքն՝ իմպիչմենտն է։
Նա հավելել է, որ խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլև լսելու, և այն մարդիկ, ովքեր տարին մեկ, երկու կամ երեք անգամ են հնարավորություն ունենում խոսելու Ազգային ժողովի ամբիոնից, չլինելով պատգամավոր, հենց այդ խորհրդարանական լսումների ընթացքում կարող են իրենց խոսքը ասել։
Սերժ Սարգսյանը նաև նկատել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդին առաջարկվող իշխանափոխության մեթոդը պետք է լինի խորհրդարանական և սահմանադրական, առանց բռնի գործողությունների: «Տեսեք՝ միջազգային փորձը։ Երեկ երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցավ աշխարհում՝ Նեպալում և Ֆրանսիայում։ Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը, այսպես ասած, քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու մեկ ձևը Նեպալինն էր՝ բռնություններ, սպանություններ, մյուս ձևը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մենք մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Լրագրողների հարցին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հարցում լեզու չի գտնում և մի՞թե նրանց ունեցած փոխադարձ խնդիրները ավելի կարևոր են, քան Փաշինյանին հեռացնելու հարցը, Սերժ Սարգսյանը պատասխանել է․ «Ես արդեն մի քանի անգամ ասել եմ՝ երկրորդ նախագահի մասին ինձ հարցեր չտաք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում