Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ այցելելու թույլտվություն չի տվել. Արաղչի
Կարդացեք նաև
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ այցելելու թույլտվություն դեռևս չի տվել՝ չնայած համագործակցության վերսկսման մասին պայմանավորվածությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ստորագրել են համագործակցության վերսկսման մասին համաձայնագիր, որը դադարեցվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո:
«Պետք է նշեմ, որ տվյալ համաձայնագրով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մենք ներկա դրությամբ հասանելիություն չենք տրամադրում», – ասել է Արաղչին:
Նրա խոսքով՝ Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն երկրի միջուկային օբյեկտներին տեսուչների հասանելիության շուրջ բանակցություններ կանցկացնեն ապագայում:
«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ ձեռնարկված քայլը (համաձայնագիրը – խմբ.) ճիշտ ուղղությամբ է», – հավելել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը, այնուամենայնիվ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է նախքան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում