Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին

Aravot.am-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։

Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ Թե որն է պատճառը, որևէ մեկը չգիտի․ պնդում են, որ Սպարտակ Ղուկասյանը որևէ միջադեպի չի մասնակցել։ Ենթադրում են, որ սա հորը՝ ընդդիմադիր քաղաքապետին ճնշելու միջոց է։

Նաև ենթադրում են, որ այս ամենն ուղղակի կապ ունի Սպարտակ Ղուկասյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատական նիստին մասնակցելու հետ։

ՆԳՆ-ից հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով որ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում