Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում. Վանեցյան

Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է․ «Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ «Հայրենիք» կուսակցությունը համայնքապետի թեկնածու է առաջադրել բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։

«Վստահ եմ՝ պարոն Մանուկյանը հենց այն անձն է, ով կարող է ստանձնել մեր հոգևոր մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը և իր աշխատասիրությամբ ու նվիրումով նոր շունչ տալ Էջմիածնի և հարակից գյուղերի զարգացմանը։ Միասին մենք հաղթանակ կկերտենք նախ Վաղարշապատում, ապա նաև ամբողջ Հայաստանում։

Ի գործ, սիրելի թիմակիցներ։ Աստծով»։

Վաղարշապատում կուսակիցների, համակիրների հետ հանդիպմանն ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ «Հայրենիք»-ը հանրապետության բոլոր համայնքներում բացում է նոր գրասենյակներ, ինչն ինքնանպատակ չէ։

«Շփվել ժողովրդի հետ, հասկանալ, թե ինչ խնդիրներ կան մեր ժողովրդի մոտ և այդ խնդիրներին տալ լուծումներ»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում