«Զանգեզուրի միջանցքի» կառուցապատումը 95%-ով ավարտված է. ադրբեջանական ԶԼՄ-ներ

«Զանգեզուրի միջանցքի» կառուցապատումը 95%-ով ավարտված է. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «Զանգեզուրի միջանցքի»՝ Հորադիզ–Ջաբրայիլ–Զանգիլան–Աղբանդ (Հորադիզ- Ջրական- Կովսական-Աղբենտ) ճանապարհի կառուցապատումն արդեն 95%-ով ավարտված է։

Ընդհանուր երկարությունը 149,9 կմ է, որից 123,6 կմ կազմում է հիմնական ճանապարհը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այն կառուցվում է ժամանակակից ստանդարտների և բարձր որակի պահանջների համաձայն։

Ճանապարհի տեխնիկական կարգը 1B է, ինչը թույլ է տալիս արագ և անվտանգ երթևեկություն։

Ճանապարհի հիմնական հատկանիշներն են․

լայնությունը՝ 14–21 մետր

ճանապարհի հիմքը՝ 21,5–29,5 մետր

երթևեկության գոտիների թիվը՝ 4–6։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում